211652_close_icon
views-count17731 դիտում article-date 13:06 06-06-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 64–ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանը իր վարած Mercedes մակնիշի  45 DD 045 համարանիշի ավտոմեքենայով  Երևան-Վանաձոր-Տաշիր ավտոճաապարհի 81-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝  բախվել քարերին ու հայտնվել դաշտում:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով ուղևոր, Գյումրու բնակիչ, 60-ամյա Ս. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար  Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև  նույն վաշտի ավագ հետաքննիչներ  Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի  ազգականն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր