211652_close_icon
views-count2506 դիտում article-date 21:15 05-06-2021

Ղազախստանի ԱԳՆ-ն դեմ է հանդես եկել ԵԱՏՄ քաղաքականացմանը

Ղազախստանը չի մասնակցում Եվրասիական տնտեսական միության՝ արևմտյան պատժամիջոցներին «համախմբված պատասխանի» մասին որևէ բանակցությունների: EADaily-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ն:

«Ղազախստանի Հանրապետությունը ոչ մի բանակցություն չի վարում այլ երկրներին ԵԱՏՄ երկրների «համախմբված պատասխանի» շուրջ: Եվրասիական ինտեգրման հարցով գործընկերների հետ աշխատանքում խոսք կարող է լինել միայն նման պատժամիջոցների բացասական ազդեցությունը մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա կանխարգելելուն ուղղված համատեղ գործողությունների մասին»,- ասվում է ԱԳՆ Ղազախստանի հայտարարության մեջ:

Ղազախստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունից հիշեցրել են, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, և ոչ թե քաղաքական:

«Միության ստեղծման նպատակը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է, անդամ պետությունների տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծումը՝ ի շահ ժողովուրդների բարօրության: Ղազախստանը հավատարիմ է դիրքորոշմանը, որ ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ շրջանակում բացառապես տնտեսական բնույթ են կրում»,- հավելել են գերատեսչությունից:

Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն համատեղ պատասխան է մշակում ԵԱՏՄ երկու երկրի՝ ՌԴ-ի և Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցներին:

Նմանատիպ նյութեր