41500 դիտում
11:48 27-01-2014
Սարյան փողոցում սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրը. հայտնաբերվել է հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը. (լրացված)
Այսօր՝ հունվարի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել թիվ 3 հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արամի նրբանցքի թիվ 5Ա շենքի բակից, ով հրազենային վնասվածքները ստացել էր կրծքավանդակի և որովայնի մասում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածը Երևան քաղաքի Արամի նրբանցքի 5Ա շենքի 9 բն բնակիչ, 41-ամյա Արթուր Սաֆարյանն էր, ով հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է, իսկ անհայտ անձը մի քանի անգամ նրա վրա կրակել է շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է փամփուշտի 1 գնդակ՝ 9մմ տրամաչափի, և 3 պարկուճ:, Ոստիկանները Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, որի փամփշտակալում եղել է 9մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն է, քանի որ նման հանցագործություն կատարելու դեպքում է «քիլերը» սպանությունը կատարելուց հետո հրազենը թողնում է սպանության վայրում:
Նմանատիպ նյութեր
71637 դիտում
23:05 27-11-2014
Ինչո՞ւ էր հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի տղան ժամանել «Մոսկվա» կինոթատրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ