211652_close_icon
views-count3284 դիտում article-date 17:28 03-06-2021

ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել է հետախուզվող 7 մեքենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 2-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 ավտոմեքենա։

Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական  իրավունքի վկայականի 3 վարորդ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր