1466 դիտում
16:11 02-06-2021
Արցախի կառավարությունը նախատեսում է ասֆալտապատել Կարմիր շուկա- Թաղավարդ ճանապարհը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Ասկերանի շրջանի Շոշ և Սարուշեն, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Շոշ, Սարուշեն և Թաղավարդ համայնքներում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց հաղթահարմանն ուղղված անելիքները։ Երկրի ղեկավարը նշել է, որ առաջիկայում համայնքներում ավելացվելու է իրականացվող շինաշխատանքների ծավալն՝ ուղղված պատերազմի հետևանքների վերացմանն ու ենթակառուցվածքների վերականգնմանը։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ընթացիկ տարում ԱՀ կառավարության կողմից նախատեսվում է Կարմիր շուկա – Թաղավարդ ճանապարհի ասֆալտապատումը, ինչպես նաև Շոշի և Սարուշենի ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը։
Անդրադառնալով համայնքների զարգացմանն ու դրանց տնտեսական կյանքի ակտիվացմանը՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու բնակիչների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ։
Քննարկվել են նաև բերքահավաքին վերաբերող մի շարք հարցեր։ Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին՝ բերքահավաքի առաջիկա աշխատանքներն անկորուստ և ժամանակին կազմակերպելու ու ապահովելու ուղղությամբ։
Կարմիր շուկա համայնքում Արայիկ Հարությունյանն այցելել է նոր բնակելի թաղամասի շինհարթակ, որտեղ ծանոթացել է արագ հավաքվող տների տեղադրման աշխատանքների ընթացքին։
Նախագահին ուղեկցում էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը։

Նմանատիպ նյութեր
1941 դիտում
09:31 26-01-2021
Սինանյանն այցելել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր
3121 դիտում
14:26 03-11-2020
Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագծում ՊԲ-ն հակառակորդի համար «դժոխք» է կազմակերպել անտառներում ու ձորերում
Այս բաժնից
868 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4318 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1276 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար