2751 դիտում
16:47 01-06-2021
Ներկայում Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն ավելի վատ են, քան Սառը պատերազմի ժամանակ. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը խոսել է Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականության մասին` նշելով, որ նախկինում Արևմուտքը նման առճակատման չի գնացել Ռուսաստանի հետ: Այս մասին նա ասել է kommersant.ru-ին տված հարցազրույցում:
«Ցավոք, Արևմուտքում մեր գործընկերները մի փոքր ոգևորվել են իրենց ուժից, հատկապես Վարշավայի պայմանագրի փլուզումից հետո: Դա ճիշտ է: Ի վերջո, ոչ ոք նախկինում չէր փորձում մեր երկրի հետ առճակատումը հասցնել նման մակարդակի: Այո, կային շատ տարբեր ժամանակաշրջաններ, անգամ Կարիբյան ճգնաժամ: Բայց, այնուամենայնիվ, ոչ մեկի մտքով չէր անցնում կտրել հաղորդակցության բոլոր ուղիները»,- նշել է Մեդվեդևը:
Նա հիշեցրել է, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները սկսել են անհատական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի կոնկրետ քաղաքացիների նկատմամբ:
«Արդյոք կպատկերացնեի՞ք, որ նույնիսկ հսկայական հակակրանքի առկայության դեպքում, որը կար, անհատական պատժամիջոցներ կսահմանվեն Խրուշյովի կամ Բրեժնևի, կամ քաղբյուրոյի անդամների դեմ: Իհարկե, ոչ: Ինչո՞ւ: Քանի որ մեր գործընկերները շատ ավելի պրագմատիկ էին»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը:
Հարցին, թե արդյոք Սառը պատերազմի տարիներին Արևմուտքի հետ հարաբերություններն ավելի լավն են եղել, քան հիմա, Մեդվեդևը դրական պատասխան է տվել։
«Այո, դա ճիշտ է: Ես չեմ խոսում Կարիբյան ճգնաժամի նման իրավիճակի մասին, երբ ընդհանուր առմամբ ամեն ինչ մազից էր կախված, բայց որոշ առումներով ներկա իրավիճակն ավելի վատ է»,- ասել է Մեդվեդևը:

Նմանատիպ նյութեր
3370 դիտում
16:46 18-03-2014
Ռուսաստան-Արևմուտք կամուրջները այրվում են ու նոր սառը պատերազմի վտանգը ավելի վերահաս է դառնում. Վահե Ղազարյան
Այս բաժնից
586 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1030 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին