211652_close_icon
views-count1303 դիտում article-date 22:20 31-05-2021

Կանցկացվի «Ես էլ եմ եկել» խորագրով ներառական արվեստի փառատոն

Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամmրջներ» ծրագրի շրջանակներmմ հունիսի 9-12-ը Երևանում կանցկացվի  «Ես էլ եմ եկել» ներառական արվեստի փառատոն: -Միջոցառումների շարքում՝ 
1․ Գալա համերգ հունիսի 9-ին, ժամը 18:00-ին, «Փոքր Թատրոն»-ում (Հասցեն՝ Աբովյան 11), ուր մասնակիցները կներկայանան իրենց պատրաստի համարներով: 
2.Թատերական Լաբորատորիա՝ հունիսի 10,11-ին (10:00-15:00) Մասնակիցները ընտրում են աշխատանքային խմբերից ﬔկը
•    Թատերական արվեստ 
•    Հայկական պար
•    Երգչախmմբ 
•    Գործիքային երաժշտmթյուն 
•    Թատերական զգեստի պատրաստում 
•    Թատերական ռեկվիզիտի պատրաստում
•    Լանդշաֆտային դիզայն 
•    Խոհանոց 

2. Սոցիալական սրճարան «Մայրի»- ում՝ հուլիսի 10-ին, (18․00-21.00). մասնակիցները կհամտեսեն «Մայրիի»  սննդային արտադրամասում պատրաստված ուտեստները, կծանոթանան «Մայրիի» սաների ուժերով ձևավորված բացօթյա  սրճարանին: 
3. Ավարտական ներկայացում՝ հուլիսի 11-ին, ժամը (20.00-21.00)                     Հ․ Թումանյանի «Խոսող ձուկը» տեղի կունենա Երևանի «Փոքր Թատրոն»-ում (Հասցեն՝ Աբովյան 11)
4. Ճանապարհորդություն դեպի Գեղարդի վանք՝ հունիսի 12-ին:
Մասնակցության համար դիմուﬕ ներկայացման վերջնաժամկետը հունիսի 5-ն է: Ներկայացվող համարների տևողությունը սահմանված է 5-7 ր։ Մասնակիցների տարիքը՝ 16+: http://mayri.am/festival/
 

Նմանատիպ նյութեր