ՀՖՖ ղեկավարությունը Վայոց Ձորի մարզում ծանոթացել է մարզադաշտերի վիճակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաջորդ մրցաշրջանում «Նորավանք» ֆուտբոլային ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Վայքի «Արևիկ» մարզադաշտում, լայն թափով աշխատանքներ են ընթանում նաև Եղեգնաձորի «Քաղաքային» մարզադաշտում:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այցելել են Վայոց Ձորի մարզ, տեղում ծանոթացել Եղեգնաձոր և Վայք քաղաքների մարզադաշտերում ընթացող աշխատանքներին:
Այցի մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում: