211652_close_icon
views-count1802 դիտում article-date 16:36 31-05-2021

Ուկրաինայում մեկնարկել են Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները

Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները Ուկրաինայում սկսվել են մայրաքաղաք Կիևից, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Հրապարակման համաձայն, թեմատիկ միջոցառումներ են նախատեսվում նաեւ երկրի այլ մարզերում:

Կիեւի ամենամեծ գրադարաններից մեկում «Սվիչադո»-ում միջոցառումը նվիրված էր հայկական մշակութային ժառանգությանը ընդհանրապես և Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին, մասնավորապես:

Հռչակավոր հայ կոմպոզիտորներ Սպենդիարյանի և Կոմիտասի երաժշտության հետ միասին, որը հնչեց ոգեկոչման միջոցառման ընթացքում, հյուրերը և գրադարանի ղեկավարությունը մտքեր փոխանակեցին և ելույթ ունեցան հայ-ուկրաինական մշակութային կապերի և ժառանգության, ինչպես նաև վերջերս վերանորոգված գրադարանում հայկական հատուկ անկյունի բացման վերաբերյալ:
 

«Սվիչադո» գրադարանը, որը համագործակցում է ԱՕԿՍ-ի (հայկական մշակութային կապերի ընկերության) հետ, ընդունեց ԱՕԿՍ-ի տնօրեն Ելենա Հովհաննիսյանին և Ուկրաինայում Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովային: Հաստատությանը նվիրաբերվել են տարբեր ժամանակաշրջանների հայկական պատմա-մշակութային գրականություն:

Ինչպես հայտնի է, մեծ կոմպոզիտորը ծնվել է Խերսոնի մազի Կախովկա քաղաքում: Ի պատիվ Ա.Ա.Սպենդիարյանի (Սպենդիարով) ծննդյան 140-ամյակի, Ուկրաինայում ստեղծվել է Ա. Ս. Սպենդիարյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը: Որ 1-ին մրցանակների դափնեկիրների համար նախատեսվում է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակ:

Հիշեցնենք, որ մշակութային նախագծերի աջակցությունը Ուկրաինայի հայերի միության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն է:

Նմանատիպ նյութեր