211652_close_icon
views-count13609 դիտում article-date 12:18 30-05-2021

«Կանաչ հեքիաթ» ընկերության տնօրենն ու նրա ընտանիքի անդամները Գավառի մանկատան սաներին հեքիաթային տոն պարգևեցին. մինչ այդ երեխաների համար առևտրային կենտրոններից գնեցին նրանց նախընտրած հագուստները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 29-ին, հերթական անգամ Գավառի մանկատուն էին այցելել «Կանաչ հեքիաթ» ընկերության աշխատակիցները՝ տնօրեն Բալաբեկ Քոչարյանի  գլխավորությամբ:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մանկատուն էր այցելել իր ընտանիքի անդամների հետ ու սա հերթական բարեգործական  ակցիան էր նրանց կողմից:

 Երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ և իր ու իր ընտանիքի ամդամների սկզբունքին հավատարիմ, նրանց կողմից ավանդույթ դարձած՝ կրկին  մանկատան երեխաները  մի քանի ժամ շփվեցին միմյանց հետ:

Մանկատան  երկարամյա տնօրեն, իսկական հայ՝ Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ երեխաների համար Բ. Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները Գավառի հանրահայտ առևտրային կենտրոններից ձեռք բերեցին իրենց իսկ նախընտրած հագուստներ, կոշիկներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Մինչ  երեխաները առևտրի կենտրոններոմ նոր հագուստներն էին  ընտրում, մանկատան ճաշարանում հյուրասիրությունն էր պատրաստվում ու  վերադառնալով, տեղում՝ որպես օրվա խորհրդանիշ՝  Երեխաների պաշտպանության միջազգային  օրվա առթիվ, փոքրիկ հյուրասիրություն իրականացվեց նրանց համար:

 Երեխաները  SHAMSHYAN.com-ի թղթակցի  հետ զրույցում ասում էին.  «Մեզ համար «Կանաչ հեքիաթ» -ի ընտանիքի անդամների այցելությունը էլ երբեք անակնկալ չէ:

Նրանք մեր մանկատան սիրված հյուրերից ու  բարեգործներից են:

Պարզապես անակնկալ էր, որ մեզ մանկատնից տեղափոխեցին էդ մեծ խանութներ, որտեղ մենք մեր ձեռքով ընտրեցինք մեր ուզած վառ ու գույնզգույն շորերը:

Շնորհակալություն մանկատան բոլոր բարեկամներին, բարեգործներին, առաջին հերթին՝ մեր ծնող՝ ընկեր Նալբանդյանին ու մանկատան ողջ կոլեկտիվին, քանի որ նրանց ներկայությունն ու հոգատար վերաբերմունքը  մոռացության է տալիս, որ մենք  մանկատան սաներ ենք:

Շնորհակալություն «Կանաչ հեքիաթ»-ի ողջ անձնակազմին, ովքեր հերթական անգամ այցելելով մեզ, մեզ հեքիաթային տոն պարգևեցին»:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր