211652_close_icon
views-count58461 դիտում article-date 18:33 29-05-2021

Նոր մանրամասներ ոստիկանության Երևան քաղաքի վարչության առջև տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդներից մեկը հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի նախկին չեմպիոնի որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննչական խմբի ղեկավար նշանակված՝ նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 27-ին Երևանում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց, «Նովելլա Հոլլ»-ի մոտ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող, պարզվել է, Ford-ը վարել է Երևանի բնակիչ, 60-ամյա Ռաֆիկ Իշխանյանը, Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Սմբատ Քոչարյանը, Hyundai-ն վարել է Երևանի բնակիչ, 57-ամյա Հովհաննես Շահնազարյանը, իսկ BMW-ն վարել է Երևանի բնակիչ, 29-ամյա Սարգիս Խաչատրյանը:
 
Վթարի հետևանքով վնասվել է նաև Երևանի բնակիչ, 36-ամյա Արմեն Սարգսյանին պատկանող ու կայանված Dodge մակնիշի ավտոմեքենան:
 
Վթարի հետևանքով Հ. Շահնազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Անի Բաբայանը, վարորդներ Ս. Քոչարյանը և Ս. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
 
Մյուս անձինք, ովքեր հիվանդանոցում բժշկական օգնություն են ստացել, այնուհետև հրաժարվել են հետագա բուժօգնությունից:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford-ի վարորդ Ս. Քոչարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ BMW-ի վարորդ Ս. Խաչատրյանը հայտնի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, Եվրոպայի նախկին չեմպիոն Սամսոն Խաչատրյանի որդին է:
 
Երեք վարորդները հիվանդանոցում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ, իսկ Ս. Ղազարյանի սթափությունը պարզելու նպատակով հետաքննիչի հանձնարարականով արյան նմուշ է վերցվել:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց՝ «Նովելլա Հոլլ»-ի մոտ, բախվել էին BMW 320 մակնիշի, Hyundai մակնիշի, Opel Vectra մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել էր, իսկ  5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Օպերատիվ էին գործել նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևան ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի              
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր