211652_close_icon
views-count71843 դիտում article-date 03:00 29-05-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում, բախվել են Արտաշատ թիվ 452 երթուղին սպասարկող ավտոբուսն ու օպելը, կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: 

Ժամը 23:30-ի սահմաններում Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 16 տան դիմաց բախվել են «Opel» մակնիշի և «FAW» մակնիշի Երևան-Արտաշատ թիվ 452 երթուղին սպասարկող ավտոբուսը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներից մեկի  առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 3-նը՝ միջին ծանրության։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն  ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում   ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Ռոբերտ Դավթյանն ու տեսուչ Արտակ Գրիգորյանը որպեսզի հետաքրքրասեր վարորդները խցանում չստեղծեն։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 




 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր