211652_close_icon
views-count21630 դիտում article-date 20:36 28-05-2021

Երևանում լրագրողը KIA-ով վրաերթի է ենթարկել մենեջերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Մարիամ Ս.-ն իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Արմենուհի  Հ.-ին:

  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել  թիվ  1 համալսարանական հիվանդանոց, որից հետո դեպքի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի,  հետաքննիչ Աբաջանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Աբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ  Մարիամ Ս.-ն   լրագրղ է, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Երևանում գործող ՍՊԸ-ներից  մեկում մենջեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր