211652_close_icon
views-count93310 դիտում article-date 19:32 28-05-2021

Ինչո՞ւ էր ԱԻ նախարարի հանձնարարականով փրկարար ծառայության տնօրենը դրոնով ժամանել Մասիսի աղբավայր. ժամանակն է նշված հատվածում վերացնել էկոլոգիական աղետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հանձնարարությամբ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի, Արարատի, Վեդիի, Արտաշատի և Երևան քաղաքի փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկներ շուրջօրյա աշխատանքներ են իրականացնում Մասիս քաղաքին հարակից՝ ժողովրդին հայտնի Մասիսի աղբավայրում:

Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 22-ին  նշված աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմ, որ անգամ տեսանելի էր մայրաքաղաքի տարբեր հատվածներից,  հսկայական աշխատանքներ են կատարել հրշեջ-փրկարարները, որոնց աշխատանքին խանգարում էր անգամ ուժեղ քամին:

 Երեկ՝ մայիսի 27-ին, ԱԻ նախարար Ա. Փիլոյանի հանձնարարականով հերթական անգամ աղբավայր այցելեց փրկարար ծառայության տնօերն Արմեն Գասպարյանը, ով հետախուզական աշխատանքներ կատարեց իր հետ բերված դրոնով, քանի որ աղբավայրի ողջ տարածքը կազմում է  4 հեկտարից ավելի և ժամեր էին պետք, որպեսզի կրակի օջախները հայտնաբերվեին:

Երեկ հրշեջ-փրկարարներին իր օգնությունն է առաջարկել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ում հանձնարարականով  2 օր առաջ հրշեջներին միացել էին Մասիսի քաղաքապետարանի ծառայողները:

Հրդեհի մարման համար օգտագործվել է մոտ 600 տոննա ջուր ու դեռ այս պահին էլ աշխատանքները շարունակվում են:

Հարցի լուծումը կկայանա այն դեպքում, երբ Մասիսի աղբավայրը վերջնակապանապես փակվի ու արգելվի այնտեղ ցանկացած տիպի աղբ թափելը, ինչը նաև խթան կդառնա, որպեսզի Մասիս քաղաքն ու դրան հարակից մեկ տասնյակից ավելի գյուղեր փրկվեն էկոլոգիական աղետից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  մայիսի 26-ին արդեն  5 օր էր, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի, Արտաշատի, Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարները Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարների հետ պայքարում էին  Մասիս քաղաքի հարակից Մասիսի աղբավայրում առաջացած կրակի դեմ:

Հրշեջ-փրկարարները գրեթե մինչև կեսգիշեր կատարում էին  հրդեհաշիջման աշխատանքներ: Կրակը, որը  5 օր առաջ տեսանելի էր անգամ Երևանից, հրշեջների շնորհիվ մարել է, սակայն անբարենպաստ  եղանակն իր սև գործն է անում՝ հրշեջների հանգեցրած կրակի վայրում քամին դարձյալ կրակ է առաջացնում ու շնորհիվ  հրշեջների՝ արագ կանխվում է կրակի տարածումը:  

Առաջին  2 օրերին դեպքի վայրում հրշեջների աշխատանքը ղեկավարոմ էին  ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ու փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Այսօր հրշեջների  աշխատանքին նրանք հետևում են օնլայն եղանակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր