Ժոզե Մոուրինյո. Այսօր իմ համար ամենատհաճ օրերից մեկն էր
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խիստ դժգոհ է մնացել թիմի դարպասապահ Պետր Չեխի տրանսֆերից, որը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/29/58176/]տեղափոխվել է[/url] «Արսենալ»:
«Ես միշտ դեմ եմ եղել իմ խաղացողների տեղափոխմանը մրցակից թիմեր: Այդ տրանսֆերը «Արսենալին» կմոտեցնի չեմպիոնական տիտղոսին:
Պետր Չեխը իսկապես աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է և կարծում եմ, որ նա պետք է մնար ակումբում: Նույնիսկ պահեստայինների նստարանին մնալով, նա պետք է մինչև պայմանագրի ավարտը «Չելսիում» մնար, մինչև վերջ:
Քանի դեռ ես Անգլիայում էի, «Արսենալը» տիղոսներ չէր նվաճել, բայց Չեխի գալով այդ հնարավորությունները առնվազն կկրկնապատկվեն: Յոթ տարի «Արսենալում» նորմալ դարպասապահ չկար, բայց այժմ նրանք ունեն Պետր Չեխ: Եվ եթե «Արսենալը» հաղթի Անգլիայի առաջնությունում, մենք բոլորս շատ կփոշմանենք, որ Չեխին վաճառել ենք:
Ես չեմ կարող ընդունել այդ որոշումը, մանավանդ որ այն կայացվել է առանց իմ հավանության: Այսօր իմ կարիերայում շատ տհաճ օր է, հուսով եմ, որ սա մեր վերջին սխալը կլինի», ասել է Մոուրինյոն: