Սա իմ կարիերայի վատագույն օրերից մեկն է. Ռունի
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլ»-ից 0:3 հաշվով կրած պարտությունից հետ չի թաքցրել իր հիասթափությունը:
«Սա իմ կարիերայի վատագույն օրերից մեկն է: Դժվար է հաշտվել պարտության հետ, սակայն պետք է արժանին մատուցել «Լիվերպուլ»-ին: Նրանք հիանալի խաղացին: Ոչ մեկը չի ցանկանում պարտվել սեփական մարզադաշտում, հատկապես նման կերպ»,-ասել է Ռունի: