211652_close_icon
views-count1577 դիտում article-date 21:54 26-05-2021

ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2021 թ․ մայիսի 26-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ հանրապետության բուսածածկ և խոտածածկ տարածքներում հնարավոր հրդեհներից խուսափելու և նախատեսվող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

Տեսչական մարմնից հանդիպմանը մասնակցում էին ՏՄ ղեկավարի օգնական Նիկոյալ Նիկոլայիդին, տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը և Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Գևորգ Պետրոսյանը։

Մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության, Արտակարգ իրավիճակների, Շրջակա միջավայրի,Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների,Երևանի քաղաքապետարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ևԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մի շարք ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում մասնակից գերատեսչությունները ներկայացրին իրենց ենթակայության տակ գտնվողչոր և խոտածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու նպատակով իրականացվածնախականխման աշխատանքների ընթացքը։ Ամփոփ ներկայացվեց նաև նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները  և դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրները։
Առանձին քննարկվեց ուսումնական հաստատությունների՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային կենտրոնների, այգիների, ՊՆզորմասերիհարակից խոտածածք  տարածքներումպատասխանատու գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի և ԱԻՆ-ի հետ համատեղիրականացվողկանգարգելիչ աշխատանքների իրականացման ընթացքը։

Հրդեհների առաջացման և տարածման ռիսկայնությունը նվազագույնին հասցնելու նպատակով որոշվեց իրականացնել ակտիվ իրազեկման և կանխարգելմանմիջոցառումներ, ինչպես  նաև բուսածածկ և խոտածածկ տարածքների գոտիավորում, ամռան շոգին ընդառաջ ոռոգմանցանցերի և ջրամատակարարման համակարգերի ինտենսիվ գործարկում։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝հանրապետության տարածքում հրդեհաշիջման սկզբնական միջոցների կիրառության մակարդակը բարձրացնելու    նապատակով համատեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու, ինչպես նաև հետագայում անհրաժեշտության դեպքում բոլոր գերատեսչությունների կողմից անհրաժեշտաջակցություն և տեխնիկան միջոցներ ներգրավելու վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի կողմից առաջարկվեց կանխարգելիչ  և իրազեկման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին ակտիվորեն ներգրավվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, այս կերպ ընդլայնելով հրդեհների կանգարգելմանն ուղղված աշխատանքների աշխարհագրությունը։
 
 

Նմանատիպ նյութեր