211652_close_icon
views-count1847 դիտում article-date 19:30 26-05-2021

«Հայաստան» դաշինքն այն ազգային ուժերից մեկն է, որի հետ մենք համագործակցությունը ընտրությունների արդյունքներից հետո լիովին պատկերացնում ենք. Սոս Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ցուցակն, որ ներկայացնում ենք ԿԸՀ, և մեր իշխանության գալու պարագայում գործադիր մարմնի կազմը, որ մենք ներկայացնելու ենք, չափազանց մրցունակ է և բաղկացած է Հայաստանի կադրային դարբնոցից ներկայացված կադրերով: Ցուցակը շատ ներկայացուցչական է․ ներկայացված են երիտասարդ գործիչներ, կան նաև բազմաթիվ փորձառու, հարուստ գիտելիքներով և պետական կառավարման մեծ փորձ ունեցող մարդիկ. լրագրողներին նշեց «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

Հակոբյանը կոնկրետ թիվ չնշեց, թե քանի անձ է ցուցակում ներառված, նշելով, որ երկո -երեք օրից, երբ ճշգրտումները վերջացնեն, ԿԸՀ-ում ցուցակը հասանելի կլինի:

«Բազմաթիվ մարդիկ, որոնք ցուցակում ներառված չեն, ինտենսիվ ռեժիմով ամեն օր աշխատում են մեր երկիրը աղետից հանելու համար: Մենք մշակում  ենք Հայաստանի լավագույն ոլորտային մասնագետների օգնությամբ  ծրագիր, որն ամփոփման փուլում է և երբ ներկայացվի, կտեսնեք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը կարող է մի քանի տարբեր մրցունակ կազմեր ներակայացնել թե՛ գործադիր իշխանության, թե՛ օրենսդիր իշխանության: Նաև ծրագրային առումով առանձնանալու է՝ ծրագրերում ոչ թե կենացներ են լինելու, այլ կոնկրետ տեսլական, քայլերի հաջորդականություն Հայաստանում  քաղաքական, տնտեսական, իրավական անվտանգությունն ապահովելու համար»:

Հարցին, թե Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը կա՞ն ցուցակներում, Հակոբյանն ասաց, որ ոչ, իրենք չկան ցուցակում:

Հարցին, թե Թագուհի Թովմասյանի հետ ե՞րբ է սկսվել համագործակցությունը, քանի որ նա հայտարարություն չէր արել իր մասնակցության հետ կապված, պատասխանեց, որ այն անձանց, որոնց ներկայացրել են, ունեն ընդհանուր հասկացություն և տեսլական երկրի իրավիճակի վերաբերյալ.

«Ուժերի միատեղումը մեր քաղաքական օրակարգի շատ կարևոր մասն է, որով մենք ուզում ենք, որպես քաղաքական ուժ օրինակ ծառայել հանրությանը, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ գործիչների՝ Թագուհի Թովմասյանը կամ մեկ այլ գործչի, ավելի ինֆորմատիվ կլինի իրենից հիմնավորումները, լսել, թե ինչու որոշեց միանալ «Պատիվ ունեմ» դաշինքին»:

Հարցին, թե «Հայաստան» դաշինքի հետ կգնա՞ք կոալիցիա, քննարկվե՞լ է նման տարբերակ, պատասխանեց, որ իրապես ընդդիմադիր և ազգային ուժերի հետ համագործակցելու համար չեն տեսնում անհաղթահարելի խոչընդոտ:  Նա ընդգծեց՝ թեև մրցակիցներ են, ներկայացնելու են առանձին տեսակետներ և ճանապարհները, բայց երկրի օրհասական վիճակում համագործակցելը և հնարավոր կոալիցիաներ կազմելն իրենց համար ընդունելի է և հասկանալի հնարավորություններ են.

«Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ այո՛, «Հայաստան» դաշինքն այն ազգային ուժերից մեկն է, որի հետ մենք համագործակցությունը ընտրությունների արդյունքներից հետո լիովին պատկերացնում ենք»:

Լրագրողները նկատեցին, որ ցուցակի առաջին տասնյակում չկար էդուարդ Շարմազանովի և Արմեն Աշոտյանի անունները, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ Աննա Մկրտչյանը նշեց, որ Էդուարդ  Շարմազանովի և Արմեն Աշոտյանը մնացած «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ակտիվ գործիչներն ևս  բազմիցս ասել են, որ ներառված չեն, կապված ընտրությունների բնույթի և իրենց ցանկությունն է այդտեղ չլինելը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր