211652_close_icon
views-count43777 դիտում article-date 12:41 26-05-2021

Խոշոր ավտովթար՝ Սպիտակում. բախվել են ՀՀ ՊՆ ծառայողի Volkswagen-ն ու ՍՊԸ աշխատակցի Fiat-ը. 14-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 07։10-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում՝ «Ալեքս» սուպերմարկետի դիմաց, բախվել են Վանաձորի բնակիչ՝ 45-ամյա Յուրա Կոտոյանի վարած Fiat մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մամիկոն Խաչատրյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յու. Կոտոյանի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 14-ամյա Ջ. Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գ. Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ. Յաղուբյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Fiat-ի վարորդի աղջիկն է, իսկ վարորդն աշխատում է Վանաձորում գործող «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ում, իսկ Volkswagen-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր