211652_close_icon
views-count3480 դիտում article-date 19:00 24-05-2021

Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է զոհված զինծառայողների ևս 4 աճյուն. ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն:

Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր