211652_close_icon
views-count1833 դիտում article-date 20:44 20-05-2021

Մեսիի հայրն ու եղբայրը նրան համոզում են տեղափոխվել ՊՍԺ

Լիոնել Մեսիի ազգականները նրան համոզում են «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ:
 
Le Parisien-ի տեղեկություններով, արգենտինացուն այդ քայլին դրդում են նրա հայրը, որը միաժամանակ նաև գործակալն է և եղբայրներից մեկը:
 
Ֆրանսիական ակումբը Մեսիին պատրաստ է ավելի ցածր աշխատավարձ վճարել, քան՝ նախորդ մրցաշրջաններում էր, սակայնայն ավելի շատ կլինի, քան նրան այժմ «Բարսան» է առաջարկում: Բացի այդ, ՊՍԺ-ն Մեսիին խոստանում է խոշոր պարգևավճար՝ պայմանագիր կնքելու դեպքում:
 
Լեոն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, սակայն այլևս հավատ չունի թիմի հանդեպ: Այս մրցաշրջանում «Բարսան» Լա Լիգայում 3-րդ տեղից բարձր չի լինի, իսկ Չեմպիոնների լիգայում էլ արդեն 1/8 եզրափակիչ փուլում պարտվեց ՊՍԺ-ին:
 
Մեսիին այնքան էլ հարմարավետ չէ թիմում, որն ունակ է ընդամենը Իսպանիայի Գավաթ նվաճել: Նա ցանկանում է ուժեղ թիմում լինել, որը պայքարում է բոլոր տիտղոսների համար:
 
Այս մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 35 խաղ, դարձել 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր