211652_close_icon

Ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՊՆ

views-count3045 դիտում article-date 14:35 19-05-2021
Ադրբեջանական կողմը այսօր նախատեսված բանակցություններին չի ներկայացել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: 

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Նմանատիպ նյութեր