66060 դիտում
11:52 19-05-2021
Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են Opel-ն ու «07»-ը. կա վիրավոր, «07»-ը վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 118 կմ-ում բախվել են ВАЗ 2107 և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանը, Դավիթ Ասատրյանն ու Սեթ Մելիքսեթյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+