6 տարվա ընդմիջումից հետո Բենզեման վերադառնում է Ֆրանսիայի հավաքական
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վերադառնում է Ֆրանսիայի հավաքական և կընդգրկվի հայտացուցակում՝ Եվրո-2020-ի համար:
33-ամյա խաղացողը ազգային հավաքականում կստանա 19-րդ համարը: «Ռեալում» Բենզեման խաղում է 9-րդ համարի ներքո, իսկ հավաքականում այդ համարը զբաղեցնում է Օլիվյե Ժիրուն:
Ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ընդունում է, որ Բենզեման չի լինելու պահեստային խաղացող: Հավանաբար, նրան մեկնարկային կազմում ընդգրկելու համար մարզիչը կփոխի խաղային մարտավարությունը:
Բենզեման հավաքականում չէր խաղում 6 տարի: 2015-ին նրան հեռացրին հավաքականից՝ թիմակից Մատյե Վալբուենայի հետ ունեցած կոնֆլիկտի և շանտաժի մասին տեղեկություններից հետո: