211652_close_icon
views-count1302 դիտում article-date 15:49 27-03-2015

Երգչուհի Սելին Դիոնը 1 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտարարել է, որ 1 տարվա ընդմիջումից հետո բեմ է վերադառնում: Վերադառնալուց հետո առաջին համերգը կկայանա Լաս-Վեգասում օգոստոս ամիս: Նշենք, որ անցած տարվա օգոստոս ամսին երգչուհին անսպասելի հայտնել էր , որ ժամանակավոր դադար է տալիս իր կարիերային, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր երեխաների և ամուսնու Ռենե Անջելիլիի հետ, վերջինիս այդ պահին երկրորդ անգամ ախտորոշել էին կոկորդի քաղցկեղ: Ես անհամբեր սպասում եմ ձեր հետ հանդիպման՝ սկսած օգոստոսի 27-ից, ինձ հատկապես ուրախացնում է այն, որ Ռենեն ինձ հետ կլինի,-ասել է կանադացի երգչուհին:

Նմանատիպ նյութեր