Չինացի մեծահարուստը ստիպել է իր 126 կիլոգրամանոց զավակին խաղացնել ֆուտբոլային ակումբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում ֆուտբոլի Չինաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում: Այնտեղ մեծահարուստ գործարարներից մեկը ձեռք է բերել «Ցզիբո Կուջու» ակումբը և գլխավոր մարզչի առջև կոշտ պայմաններ է դրել. 126 կիլոգրամանոց որդուն մշտապես ընդգրկել հիմնական կազմում:
 
Ըստ պայմանագրի, տղան խաղադաշտում պետք է անցկացնի բոլոր 90 րոպեները, իրացնի բոլոր ստանդարտ դիրքերը, ներառյալ՝ անկյունայիններն ու 11 մետրանոց հարվածները:
 
Այնպես որ, պատահական չէ, որ «Ցզիբո Կուջուն» մրցաշարային աղյուսակում ընթանում է վերջին տեղում: Թիմը հինգ խաղում վաստակել է ընդամենը մեկ միավոր և երկու անգամ հրավեկ մրցակիցների դարպասը:
 
Արդյունքում մեծահարուստի տղան սոցցանցերի ծաղրի ու հումորի գլխավոր օբյեկտներից մեկն է դարձել: