211652_close_icon
views-count2565 դիտում article-date 12:20 17-05-2021

Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին․ Երկրորդ նախագահի գրասենյակ. Yerevan.Today

Տեր-Պետրոսյանը կրկին փորձում էր տարանջատվել իր հոգեզավակից՝ շատ լավ հասկանալով, որ իր սանի՝ Փաշինյանի բերած աղետը գաղափարական առումով ամբողջությամբ տեղավորվում է իր աշխարհընկալման մեջ։ Մյուս կողմից էլ, նա հոգեբանորեն չի կարողանում զսպել իրեն ու չպաշտպանել իր հոգեզավակին՝ նրա գործած արհավիրքը վերագրելով վերջին 23 տարիներին:

Այս մասին Yerevan.Today-ին  ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, ում դիմել էինք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մայիսի 16-ի ելույթում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ձևակերպումներին անդրադառնալու խնդրանքով։

«Հավելյալ մեկնաբանությունների կարիք չենք տեսնում. առաջին նախագահի շարժառիթները ավելի քան պարզ են։ Մենք ընդամենը առողջություն ենք մաղթում Տեր-Պետրոսյանին»,- ասաց Բագրատ Միկոյանը:

Նմանատիպ նյութեր