211652_close_icon
views-count3077 դիտում article-date 10:08 17-05-2021

Իսրայելական օդուժի կործանիչները 35 ռազմական օբյեկտ և 15 կմ թունելներ են խոցել Գազայի հատվածում

Մայիսի 17-ին իսրայելական օդուժի 54 կործանիչ Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել 35 ռազմական օբյեկտների և 15 կիլոմետր թունելների։

Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, վկայակոչելով Իսրայելի բանակային մամուլի ծառայությունը, գործողություններն իրականացվել են միջատարածքում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքի ոչնչացման լայնածավալ արշավի շրջանակներում։

«Իսրայելի պաշտպանության բանակն իրականացրել է Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի թունելների համակարգին հասցվող հարվածների երրորդ փուլը: Գրոհի ընթացքում 54 կործանիչներ խոցել են 35 ահաբեկչական թիրախներ և 15 կիլոմետր թունելների համակարգ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր