211652_close_icon
views-count26410 դիտում article-date 22:14 15-05-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Merecdes-ը, Subaru-ն և Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 19:10-ի սահմաններում, Թամանցիների փողոցում բախվել են Արտաշես Միքայելյանի վարած Mercedes մակնիշի 100 ՍN 10 համարանիշի, Հայկ Հայրապետովի վարած Subaru մակնիշի 71 ST 117 համարանիշի և Դավիթ Ավետիսյանի վարած Opel մակնիշի 21 AL 112 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Մերուժան Համբարձումյանն ու Վարդան Վարդանյանը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
 
Փաստի առթիվ Մ. Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր