Մանախը հացադուլ և ջրադուլ է հայտարարել. News.am
Սյունիքում երեկ բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Արա Զաքարյանը:
«Նա պահանջում է ազատ արձակել իրեն, ապօրինի է համարում ձերբակալումը եւ պահանջում է զինել տղաներին, որոնք անզեն կանգած են ադրբեջանցիների դիմաց»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ իրենք արդեն բողոքարկել են ձերբակալման որոշումը: