«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Մանախը հացադուլ է հայտարարել
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանը (մականունը՝ Մանախ), օրինական կարգով հացադուլ է հայտարարել: Ներկա պահին նա գտնվում է Արթիկ ՔԿՀ-ի պատժախցում: Հացադուլի պատճառն այն է, որ Ա. Այվազյանը վատառողջ է, իսկ նրան չեն տեղափոխում ՔԿՀ-ի դատապարտյալների հիվանդանոց՝ վիրահատման:
[b]SHAMSHYAN.com-[/b]ի տեղեկություններով՝ Արթիկ ՔԿՀ հիմնարկի պետի տեղակալ, Արդարադատության մայոր Աղասի Խաչատրյանը խոչընդոտում է դատապարտյալի բուժմանը: