211652_close_icon
views-count1949 դիտում article-date 09:49 12-05-2021

«Ջայլամի քաղաքականությունը» Ալիևին տանում է փակուղի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ողջ աշխարհը գտնում է, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, իսկ Ալիեւը առանձնակի համառությամբ պարբերաբար հայտարարում է, թե ինքը պատերազմով լուծել է այն:

Ադրբեջանի առաջնորդը ստիպված է լինելու վերադառնալ քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ՝ ուշ թե շուտ հասկանալով, որ առանց դրա տարածաշրջանային համագործակցության որեւէ ձեւաչափ, որի մասին անընդհատ խոսում են ինքը եւ Թուրքիան, հնարավոր չի լինի իրականացնել:

Արցախի կարգավիճակի հարցում Ալիեւի կողմից ջայլամի քաղաքականության վարումը վերջինիս կանգնեցնելու է փակուղու առաջ, եւ վերջին հաշվով Ադրբեջանում դե ֆակտո հարց լուծող Թուրքիան կստիպի նրան վերսկսել բանակցությունները, քանի որ վերջինիս նկատմամբ միջազգային ճնշումներն արդեն գագաթնակետին են հասել, եւ նա սկսել է տեղի տալ դրանց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր