211652_close_icon
views-count28217 դիտում article-date 22:32 11-05-2021

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում վաճառված հասարակական օգտագործման կանաչ տարածքների գործով ՔՏՀԱՏՄ-ն դիմել է դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. մարտ-ապրիլ ամիսներին  ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում՝ այդ թվում Արտաշատ քաղաքային համայնքում։ 

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի, համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008թ. որոշմամբ քաղաքացի Լ. Խ-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասն առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Վ. Ա-ին։ 

Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ. Թ-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասը առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Ա. Ա-ին։ 

Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2016թ. որոշմամբ Գ. Պ-ին օտարվել է 0.197հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:

Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2012թ.  որոշմամբ քաղաքացի Գ. Պ-ին օտարվել է 0.03հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի  2014թ.  որոշմամբ նույն քաղաքացուն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի կարգով օտարվել և միավորվել է 0.01922հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, ինչից հետո 2014թ. տրվել  է  շինթույլտվություն, և  կառուցապատում է արվել։ Անշարժ գույքը ստացել է պետական գրանցում՝ 0.04922հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագրով 2019թ. ստացել պետական գրանցում Գ. Պ-ի և Ա. Ա-ի անվանբ՝ որպես ընդհանուր բաժնային սեփականություն։ 

Արտաշատ համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին մեկ այլ՝ 2014թ. որոշմամբ քաղաքացի Վ. Ա-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի՝ ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին 2019թ.  որոշմամբ՝ քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ավտոլվացման կետն օրինականացվել է և ստացել պետական գրանցում։

Համայնքի ղեկավարի մեկ այլ՝ լրացուցիչ հողատարածք հատկացնելու մասին 2008թ. որոշմամբ՝ քաղաքացի Գ. Ս-ին ուղղակի վաճառքի կարգով օտարվել է 0.01578հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Սակայն վերոնշյալ հողամասերը ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային  համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N33-Ն որոշման համարվում են  հասարակական օգտագործման կանաչ տարածքներ, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։

Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թվարկված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։ 

 

Նմանատիպ նյութեր