Ազդարարվեց «Միասնության դրոշ» նախաձեռնության գործունեության մասին. Երևանից, Վանաձորից և Սարդարապատից նախօրոք պատրաստված եռագույներն ու դրոշի առանձին գույները քայլերթով միանալու են մեկ վայրում՝ Բաշ-Ապարանի հուշահամալիրի մոտ
Ազդարարվեց «Միասնության դրոշ» նախաձեռնության գործունեության մասին, որի հեղինակն է Արա Շահինյանը, ով արդեն 9 ամիս է, մշտապես տարբեր նախաձեռնությունների շրջանակներում, գաղափարակից ընկերների հետ աջակցում է սահմանապահ տղաներին եւ պատերազմից տուժած կարիքավոր ընտանիքներին։
Նախաձեռնությունը մայիսի 28- ին՝ Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի օրվա կապակցությամբ, կազմակերպել է երթ-միջոցառում։
Արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի հայոց եռագույն, որն ի լուր աշխարհի խորհրդանշելու է հայերի միասնականությունը։
Նշենք, որ նախաձեռնությունը չունի քաղաքական, նախընտրական ուղղվածություն, իսկ հետագայում շարունակելու է իր հայրենանավեր գործունեությունն այլ ձեւաչափերով։
Միջոցառման մեկնարկը տրվելու է մայիսի 24-ին, իսկ քայլերթը սկսվելու է մայիսի 27-ին։
Երեւանից, Վանաձորից եւ Սարդարապատից նախօրոք պատրաստված եռագույներն ու դրոշի առանձին գույները քայլերթով միանալու են մեկ վայրում՝ Բաշ-Ապարանի հուշահամալիրին մոտ՝ մեծ դաշտում։
Համահայկական միջոցառմանը ակնկալվում է մասնակցություն թե՛ մարդկային ռեսուրսով, եւ թե՛ նյութապես: