6931 դիտում
15:07 01-09-2018
Արցախի ՊՆ խոսնակը հայտնել է ադրբեջանցիների կողմից սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության» տապալման մասին
րցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է ադրբեջանցիների կողմից Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնության տապալման մասին: Այս մասին Սենոր Հասրաթյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով:
«Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպեսև սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»,-նշել է Արցախի պաշտպանության նախարարության խոսնակը:
Նմանատիպ նյութեր
745 դիտում
18:24 02-09-2023
ԲՀԿ-ականները քայլերթով այցելել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներակայացուցչություն
2186 դիտում
21:10 12-10-2022
Արցախի նախագահի խոսնակը որոշ մանրամասներ է հայտնել Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին. Արցախպրես
Այս բաժնից
721 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
796 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
565 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին