211652_close_icon
views-count1494 դիտում article-date 12:12 09-05-2021

Մայիսի 8-ին ազդարարվել է «Միասնության դրոշ» նախաձեռնության գործունեության մասին

 Երեկ՝ մայիսի 8-ին,  ազդարարվել է «Միասնության դրոշ» նախաձեռնության գործունեության մասին։
        Նախաձեռնության հեղինակն է Արա Շահինյանը, ով արդեն ինն ամիս է, մշտապես, տարբեր նախաձեռնությունների շրջանակներում, գաղափարակից ընկերների հետ աջակցում է սահմանապահ տղաներին և պատերազմից տուժած կարիքավոր ընտանիքներին։

       Նախաձեռնությունը մայիսի 28-ին Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպել է երթ – միջոցառում։ Արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի հայոց եռագույն, որն ի լուր աշխարհի խորհրդանշելու է հայերի միասնականությունը։

      Նախաձեռնությունը չունի քաղաքական, նախընտրական ուղղվածություն, իսկ հետագայում շարունակելու է իր հայրենանավեր գործունեությունը այլ ձևաչափերով։

      Միջոցառման մեկնարկը տրվելու է մայիսի 24 – ին, իսկ քայլերթը սկսվելու է մայիսի 27 – ին։ Ե

րևանից, Վանաձորից և Սարդարապատից նախօրոք պատրաստված եռագույներն ու դրոշի առանձին գույները քայլերթով միանալու են մեկ վայրում՝ Բաշ – Ապարանի հուշահամալիրին մոտ՝ մեծ դաշտում։

    Համահայկական միջոցառմանը ակնկալվում է մասնակցություն թե՛ մարդկային ռեսուրսով, և թե՛ նյութապես։
Ցանկացողները կարող են միանալ «Միասնության դրոշ» էջին և առաջարկել իրենց աջակցությունը։  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր