211652_close_icon
views-count1739 դիտում article-date 13:39 10-05-2021

Մենք գույքահարկի ռեժիմում արել ենք դարակազմիկ փոփոխություն, որոնք քաղաքական և սոցիալական արդարության առումով լրջագույն խնդիր են լուծել. Նիկոլ Փաշինյան. Tert.am

Մեր արած ամենակարևոր ինստիտուցիոնալ փոփոխություններից մեկը, չեմ վախենա ասել, որ դա դարակազմիկ փոփոխություն է, դա այն է, ինչը մենք արել ենք գույքահարկի ռեժիմում: Մենք գույքահարկի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարել ենք փոփոխություններ, որոնք և՛ քաղաքական և՛ ֆիսկալ, և՛ սոցիալական արդարության առումով լրջագույն խնդիր են  լուծել. այսօր ԱԺ հատուկ  նիստի ժամանակ ամփոփելով երեք տարիների Կառավարության աշխատանքը նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը։

«Խոսվում է տարածքային համաչափ զարգացման մասին, համայնքների զարգացման մասին. մենք գույքահարկի մասին օրենսդրության փոփոխութւյամբ լրջորեն ուժեղացրել ենք տեղական ինքնակառավարման ինստիտուտը, որովհետև այսուհետ համայնքային բյուջեները կունենան բոլոորովին այլ հնարավորություններ, բայց այստեղ կա մի լրջագույն գործարք, որին ես կանդրադառնամ ավելի ուշ։ Գույքահարկի ինստիտուտի մեջ մեր կատարած փոփոխությունը բերելու է կրթական ասպարեզում հեղափոխական փոփոխությունների և այդ պրոցեսը սկսված է»,- ընդգծեց նա:

Փաշինյանը նշեց՝ շատ է խոսվում, որ ՀՀ-ում Կառավարությունը ձախողել է արդարադատության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները, սակայն պետք է հասկանալ այդ բարեփոխումները, արդարությունը և արդարադատությունը, ո՞ւմ համար են՝ դրանք քաղաքական էլիտաների՞, թե՞ ՀՀ շարքային քաղաքացիների համար:


 «Երբ մենք այս տեսանկյունից ենք նայում, տեսնում ենք, որ այո՛ մենք արդարադատության ոլորտում էլ ենք իրականացրել հեղափոխական փոփոխություններ: Այսօր ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում պատմական նվազագույն թիվն է՝ կալանավորված և դատապարտված անձանց: Սա արդարադատության ոլորտում մեր իրականացրած բարեփոխումների արդյունք է, որովհետև այսօր դատարաններն այլևս  նախաքննության մարմինների կցորդը չեն: Բա հազարավոր ճակատագրերը, այն հազարավոր հայրերը, որոնք այսօր իրենց երեխաներ կողքին են․ սա՞ է կարևոր, թե այն, ի՞նչ է մտածում քաղաքական էլիտան, իշխանությունն և ընդդիմությունը՝ դատաիրավական համակարգի մասին: Այո՛, մենք այսօր արդարադատության ոլորտում հասել ենք ամենակարևոր փոփոխության, որը հեղափոխական փոփոխություն է, մենք հստակ կարող ենք ասել, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա»: 

Նմանատիպ նյութեր