Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել. վարչապետ չընտրվելու դեպքում խորհրդարանը կցրվի. ՈՒՂԻՂ
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը: Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ում թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Ն. Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է:
Մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն չի ընտրվել ՀՀ վարչապետ, եթե այսօր էլ ընտրությունը չկայանա, խորհրդարանն իրավունքի ուժով կցրվի: