211652_close_icon
views-count25869 դիտում article-date 09:03 10-05-2021

Ձեզ բացակա չե՛նք դնի. Զովունիում 44-օրյա պատերազմի հերոս 8 հայորդիների պատվին ոգեկոչման և խաչքարի օրհնության արարողություն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 9-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրի տարածքում տոնական միջոցառում էր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշահամալիրի տարածքում մարդկանց հոծ բազմությունը հավաքվել էր` հիշելու և խոնարհվելու Զովունիից 44-օրյա պատերազմի հերոս 8 հայորդիների՝  Հենրիկ  Մկրտչյանի, Հովհաննես Հաջինյանի, Սաշիկ  Ռուստամյանի, Սարգիս Դավթյանի, Գրիգոր Հունանյանի, Վրեժ Բարսեղյանի, Աշոտ Մաթևոսյանի,  Արամայիս Հայրապետյանի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՊՆ բուժծառայության պետ, գնդապետ, Ս. Օհանյանը, տեղակալ Գ. Փաշիկյանը, Եղվարդի Քաղաքապետ Ն. Սարգսյանը, քահանա Տեր Մուշե Ք.Հ.Ն. Վահանյանը, քաղաքական գործիչներ, հերոսների ընտանիքի անդամներ, հյուրեր:

Երաժշտական և պարային համարներով հանդես եկան Ջովունիի մշակույթի տան պարային համույթի սաները՝ մշակույթի տան գեղարվեստական ղեկավար Արայիկ Արշակյանի գլխավորությամբ:

Միջոցառման վերջում Տեր Հոր ձեռամբ օրհնվեց բուժծառայող Արամայիս Հայրապետյանի հիշատակին նվիրված խաչքարը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 423+
423+

Նմանատիպ նյութեր