211652_close_icon
views-count1679 դիտում article-date 17:14 05-05-2021

Հայ-Ռուսական համալսարանը սեպտեմբերի 1-ից վերադառնալու է առկա աշխատանքային ռեժիմին․ դասերն անցկացվելու են հիբրիդային ձևաչափով

Հայ-Ռուսական համալսարանը ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից վերադառնալու է առկա աշխատանքային ռեժիմին։

Դասերը բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում 2021-2022 ուստարվանից անցկացվելու են հիբրիդային ձևաչափով։ Նախատեսվում է դասերի մինչև 30 տոկոսն անցկացնել օնլայն եղանակով, որը հիմնականում վերաբերելու է հոսքային դասախոսություններին:

ՀՌՀ-ի ղեկավարությունը հորդորում է իր պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմին, ինչպես նաև ուսանողներին մինչև վերոնշյալ ժամկետը պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
 
ՀՌՀ  մամուլի ծառայություն
 

Նմանատիպ նյութեր