Մայիսի 5-ին «Արդար Հայաստան» կուսակցությունը կազմակերպում է «Արդարության և զգոնության» երթ
Մայիսի 5-ին, ժամը 18։00-ին «Արդար Հայաստան» կուսակցությունը կազմակերպում է «Արդարության և զգոնության» երթ, որը կմեկնարկի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի մոտից։
Երթի մասնակիցները կարճատև կանգ են առնելու ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի շենքերի առջև, այնուհետև շարունակելու են երթը Կորյուն և Աբովյան փողոցներով դեպի ՀՀ կառավարություն, որից հետո Հյուսիսային պողոտա։ Երթն ավարտվելու է Ազատության հրապարակում։
Երթի մեկնարկին կհրապարակվի հայտարարություն՝ արդարության, օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարի ներկա իրավիճակի մասին։
Ն․ Նորիկյան