Ադրբեջանն ազատ է արձակել 3 հայ գերիների. ԶԼՄ. ՈւՂԻՂ
Armeniasputnik.am-ը գրում է Ադրբեջանն ազատ է արձակել ևս երեք հայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Լրատվամիջոցը նաև անուններ է հրապարակել` Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։
«Առաջիկա ժամերին ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը ռազմական ինքնաթիռով նրանց կտեղափոխի Երևան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել տեղեկությունը։
Նշենք, որ մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ռազմական ինքնաթիռ է Երևանից Բաքու մեկնել։
Տեսանյութը՝ 168.am-ի