211652_close_icon

Եղել է առաջարկ եւ այն հիմա քննարկման փուլում է. Թագուհի Թովմասյանը՝ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ցուցակում ընդգրկվելու մասին. News.am

views-count1774 դիտում article-date 12:46 03-05-2021
Համացանցը բացեցի երեկ ու հասկացա, որ ինձ ամեն հնարավոր ցուցակներում տեղակայում են. որպես «ժողովուրդ» օրաթերթի սեփականատեր, հիմնադիր, մշտապես նման առաջարկներ լինում են գայթակղից եւ ոչ գայթակղիչ։

Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատհամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե ինքը լինելու է ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի առաջին կին թեկնածուն:

«Ընդամենը եղել է առաջարկ եւ այդ առաջարկի դիտարկումն է եղել: Զարմանում եմ, որ այսքան մեծ աղմում բարձրացավ: Եղել է առաջարկ եւ այն հիմա քննարկման փուլում է: Որեւէ հավանականություն չկա, որ այն կբավարարվի, որովհետեւ ի վերջո, կան շահեր, որոնք պետք է համադրվեն, ոչ թե հակադրվեն միմյանց: Դեռ որոշում չկա»,-ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ քիչ առաջ մի կայք էլ գրել է, որ ինքն արդեն վերջնականապես որոշել է, որ Քոչարյանի գլխավորած դաշինքի ցուցակի 3-րդ համարն է լինելու. «Ես ուզում եմ հասկանալ ուղղակի, եթե ուզում եք որեւէ տեղեկություն գրեք, ճշտեք նոր: Համենայնդեպս, ոչ ես եմ հաստատել այդ լուրը, ոչ էլ պարոն Վանեցյանը: հետեւաբար խոսել, որ երկու դերակատար կողմերը չեն հաստատում, աբսուրդ է: Այո, ես ասել եմ, որ բոլորից առաջարկներ ունեմ եւ հիմա ուզում եմ հայտարարել, որ ես ունեմ մի շարք հարցեր մեր երկրի անվտանգության, արժանապատվության, մեր ապագայի, ինչպես նաեւ Արցախի ապագայի վերաներյալ: Ես այդ հարցերի պատասխանը պետք է ստանամ բոլոր այն կողմերից, որոնցից ստանում եմ առաջարկներ, որ հասկանամ, թե իմ քաղաքական ապագան ում հետ եմ կառուցում»,-ասաց Թովմասյանը՝ նշելով, որ որեւէ առաջարկի մասին չի ուզում բարձրաձայնել, որովհետեւ էթիկապես դա սխալ է:

ԱԺ պատգամավորը հավանական համարեց, որ ընդհանրապես քաղաքական թայմ-աութ վերցնի, չմասնակցի ընտրություններին եւ մասնակցի արդեն հաջորդ ընտրություններին:

Նմանատիպ նյութեր