Աշխատանքը եղել և մնում է հասարակության առաջընթացի ու զարգացման հիմնական նախապայմանը․ Գնել Սանոսյան
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ, մաղթում՝ խաղաղ ու ապահով հայրենիք, աշխատանքային անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ։
Աշխատանքը եղել եւ մնում է մարդկային հասարակության առաջընթացի ու զարգացման այն հիմնական նախապայմանն ու արժեքը, առանց որի անհնար է պատկերացնել մերօրյա համաշխարհային քաղաքակրթությունը, տնտեսական ու գիտատեխնիկական նվաճումները, համամարդկային արժեքների կերտումը։
Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում շատ ու շատ դժվարություններ, թերեւս, հաղթահարել է նաև իր ստեղծարար աշխատանքով՝ կերտելով բնակավայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ՝ տիրապետելով գյուղատնտեսության ու արտադրության մշակույթներին, արվեստի ու գիտության ճյուղերին։
Հիմա էլ աշխատանքն է մնում այն գլխավոր միջոցը, որի շնորհիվ բոլորս պետք է շարունակենք հայրենաշինության ուղին՝ զարգացնելով ու հզորացնելով մեր երկիրը։ Մենք պետք է մեզ տրված յուրաքանչյուր պահն օգտագործենք արդյունավետորեն՝ խաղաղ ու արժանապատիվ, ներդաշնակ ու բարօր կյանքով ապրելու համար»։