1416 դիտում
14:24 30-04-2021
Եթե անգամ եռակողմ հայտարարության 8-րդ կետը չլիներ, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել գերիներին. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանին հիշեցնում է միջազգային պահանջը. եթե անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չլիներ, միևնույն է, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին սաց Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՄԻՊ-ը նկատեց, որ Ադրբեջանը սկզբում գերիներին փորձեց ներկայացնել որպես ահաբեկիչներ: «Հետո փոխեցին քաղաքականությունը և հիմա ասում են, թե ընդհանրապես չունեն ահաբեկիչ: Սա միջազգային սկզբունքներին ակնհայտ հակասող դիրքորոշում է: Թեև նոյեմբերի 9-ից առաջ, թե հետո, թե պատերազմից առաջ ու հետո, մենք ունենք բաց, ընթացող ռազմական կոնֆլիկտ, այս կոնֆլիկտը չի ավարտվել: Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ցանկացած մարդ, որը գերության մեջ է հայտնված այդ ժամանակաշրջանում, գերու կարգավիճակ ունի: Հետևաբար, հատկապես Ժնևի 3-րդ կոնվենցիայով արգելվում է որևէ տեսակի հետապնդում այդ մարդու նկատմամբ, ավելին՝ սա պատերազմական հանցագործության հանգեցնող քաղաքականություն է անգամ»,- ասաց Թաթոյանը:
Նա նկատեց, երբ Ադրբեջանն անընդհատ հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետին՝ ասելով, թե կատարում են, այնպես չէ, որ դա իրենց լավությունն է կամ բարի կամքի դրսևորումը, դա իրենց պարտավորությունն է: «Եթե անգամ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը չլիներ, ի՞նչ է, պետք է մեր գերիներին չվերադարձնեի՞ն: Դա միջազգային պահանջ է՝ անգամ, եթե կոնկրետ հակամարտությանը վերաբերող փաստաթղթում չկա այս կետը, նրանք պարտավոր են դա կատարել»,- ընդգծեց Թաթոյանը:
ՄԻՊ-ի կարծիքով՝ միջազգային հանրությունը հիմա այդ առումով ճնշումներն ավելի է ուժեղացնում: «Քանի որ մենք կարողանում ենք համատեղ ուժերով ցույց տալ, որ այստեղ բոլորովին այլ խնդրի մասին է խոսքը»,- ասաց նա:
Թաթոյանը նկատեց, որ Ադրբեջանն այդ առումով նաև քաղաքականացնում է խնդիրը՝ հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով հատկապես գերիների և անհայտ կորածների ընտանիքի անդամներին:
Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:

Նմանատիպ նյութեր
2308 դիտում
15:14 07-01-2021
Ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը. ԱԳՆ խոսնակ
1051 դիտում
13:43 24-08-2022
Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է Եռակողմ հայտարարության դրույթները․ Թագուհի Թովմասյան
Այս բաժնից
331 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
748 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
340 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին