211652_close_icon
views-count1629 դիտում article-date 16:29 29-04-2021

Գավառի ասֆալտապատ փողոցներում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ

Վերջին տասն օրվա ընթացքում Գավառ քաղաքում ընթանում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  աշխատանքներն իրականացվում  են Գավառ համայնքի 2021 թվականի բյուջեի միջոցներով։  Փոսային նորոգումներն  իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 922 հազար դրամ։ Շինարարները վստահեցնում են, որ մինչև այս շաբաթվա վերջ աշխատանքները կավարտվեն:

«Փոսային նորոգման են ենթարկվում բոլոր այն փողոցները, որոնք ասֆալտապատ են ու վնասվել են ձմռան ամիսների ընթացքում՝ դժվարանցանելի վիճակ ստեղծելով երթեւեկության համար։ Փոսային նորոգման աշխատանքները մասամբ ավարտված են կենտրոնական փողոցներում, իսկ առաջիկա օրերին կավարտվեն նաեւ մնացած հատվածներում»,- հավաստեցին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից։

Նմանատիպ նյութեր