211652_close_icon
views-count11365 դիտում article-date 13:40 27-04-2021

«Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» գործադիր տնօրենն  ահազանգել է՝ Ե. Քոչարի «Մելամաղձություն» արձանի պատվանդանի վրա փակցված պաստառը գողացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» գործադիր տնօրեն Սիլվա Չոբանյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք ապրիլի 23-ին գողացել են Բյուզանդի փողոցի 1/3 հասցեում գտնվող Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանի պատվանդանի վրա փակցված պաստառը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննության բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Փաստի առթիվ հետաքննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, վնասի չափը պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր