21213 դիտում
09:23 30-06-2016
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Վրաստանի քաղաքացին Opel-ով մխրճվել է Սևանի «գաի պոստի» պատվանդանի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի բնակիչ, 41-ամյա Նիկոլոս Սիրադզեն Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի FGF-103 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի (Սևանի գաի պոստ) պատվանդանին: Հարվածի արդյունքում պատվանդանը մոտ 5 մետր պատից պոկվել և առաջ է ընթացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Սիրադզեն ու նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 41-ամյա Մամուկա Օկրաձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները կատակում էին՝ ասելով. «Բարեբախտաբար, այդ պահին ՃՈ աշխատակիցները ներսում չեն եղել, քանի որ միշտ ծառայություն կատարելու ժամանակ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանը տեղում էր լինում, ու եթե այս անգամ էլ այնտեղ լիներ, այդ ուժգին հարվածից շաքար էր բռնելու ու տեղափոխվելու էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+