211652_close_icon
views-count1733 դիտում article-date 21:46 25-04-2021

Ըմբիշ Սլավիկ Գալստյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Լեհաստանում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Դոնիոր Իսլամովին, հայտնում է Armsport.am-ը:

Գալստյանը պարզապես ֆանտաստիկ գոտեմարտ անցկացրեց ու ժամանակից շուտ՝ 1 րոպե 56 վայրկյանում 9-0 հաշվով առավելության հասավ մոլդովացի ըմբիշի նկատմամբ։

Սլավիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեքսեի Մասիկի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը նույն՝ 9-0 հաշվով հաղթել էր Էդգարաս Վենցկաիտիսին Լիտվայից։ Կիսաեզրափակչում Գալստյանը ցավալի պարտություն էր կրել լեհ Մաթեուս Բերնատեկի հետ գոտեմարտում՝ 5-4 հաշվով։

Նմանատիպ նյութեր