211652_close_icon
views-count93787 դիտում article-date 17:31 25-04-2021

Կոտայքի մարզում Ռուսաստանից Հայաստան վերադարձած, նախկինում մի քանի անգամ դատված Opel-ի վարորդը, ով եղել է խմած, վրաերթի է ենթարկել 22-ամյա հետիոտնի. վերջինիս 2 ոտքերը գոտկատեղից ներքև ամպուտացվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

 Ինչպես  հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է  ապրիլի 8-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում տեղի ունեցած վրաերթի փաստով:

 Այդ օրը՝ ժամը  00:05-ի սահմաններում, Հրազդանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Չոբանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Էրիկ Խաչատուրյանին, որից հետո բախվել ճանապարհի կողմնակում կայանված ГАЗель մակնիշի ավտոմեքենային:

Վրաերթի հետևանքով Է. Խաչատուրյանը ոտքերի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ  2 ոտքերը  գոտկատեղից ներքև ամպուտացվել են:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Opel-ի վարորդ Գ.  Չոբանյանը նախկինում  մի քանի անգամ  եղել է դատապարտված և վերջերս է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձել, որտեղ նույնպես եղել է  դատված և ենթարկվելով սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, ով, ի դեպ, պարզվել է, որ  բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել  է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ստեփանյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր